ԱՄՆ-ն կվերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը Հորմուզի համաձայնագրից հետո

ԱՄՆ-ն պլանավորում է վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցում անարգել նավագնացության վերականգնման վերաբերյալ համաձայնության հասնելուց հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։
«Հենց որ հայտարարվի առևտրային նավագնացության անարգել վերականգնումը նախատեսող համաձայնագրի մասին, ԱՄՆ-ն կվերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը», – գործակալությունը մեջբերում է ամերիկացի պաշտոնյայի խոսքերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ չեղարկել է Իրանի վրա հարձակումները՝ հաշվի առնելով ի հայտ եկող խաղաղության համաձայնագիրը, որի ուրվագծերը ներառում են Հորմուզի նեղուցի բացումը և միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրերը։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նավարկելու երթուղու աշխարհագրական մանրամասների շուրջ։
Աղբյուր՝ 24News.am
