Թաթարստանը սգո օր է հայտարարել Նիժնեկամսկում անօդաչու սարքի հարձակման հետևանքով զոհվածների համար

Ուկրաինական դրոնները Նիժնեկամսկում հարձակվել են արտադրական և քաղաքացիական օբյեկտների վրա, կան զոհեր, հաղորդում է Ռիա Նովոստին։
Թաթարստանը սգո օր է հայտարարել Նիժնեկամսկում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվածների համար, հայտնում է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նախօրեին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Բելգորոդին, զոհերի թիվը հասել է 6-ի։ Եվս երեք մարդ վիրավորվել է Շեբեկինոյում ձեռնարկությանը հասցված հարվածի հետևանքով։
Աղբյուր՝ 24News.am
