ԻՀՊԿ նախկին հրամանատարը նշանակվել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային նշանակվել է երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմը։
Իրանի նախագահի աշխատակազմի հաղորդակցության և տեղեկատվության գծով տեղակալ Մեհդի Տաբատաբային հայտարարել է, որ Մոհամմադ Բաղեր Զոլղադրի՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարական տալուց և նոր պաշտոնի անցնելուց հետո, նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրամանագրով Մոհսեն Ռեզայիին նշանակել է այս պաշտոնում։
Ավելին, Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին Ռեզայիին նշանակել է իր ներկայացուցիչը Ազգային անվտանգության գերագույն խորհրդում։
Մոխմադ Բաղեր Զոլղադրը, որը նախկինում զբաղեցրել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը, նշանակվել է քաղաքական հարցերով խորհրդական։
Նշենք, որ 72-ամյա Մոհսեն Ռեզային Իրանում ականավոր ռազմական և քաղաքական գործիչ է։ Նախկինում նա եղել է ԻՀՊԿ հրամանատար և Գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական։
Աղբյուր՝ 24News.am
