Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Արալեզ գյուղի 21 և 20-ամյա երիտասարդներին

Օգոստոսի 9-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն Վեդիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։
Մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Արալեզ գյուղի 21 և 20-ամյա երիտասարդներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
21-ամյա երիտասարդը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակահարած երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուր՝ 24News.am
