Անհայտ անձը հայտնել է Հնդկաստանի վարչապետի ինքնաթիռի վրա հարձակվելու սպառնալիքի մասին. ի՞նչ է կատարվել

image_750x_67ac57dbd2d33

Մումբայի ոստիկանությունը հետաքննում է անցկացնում այն բանից հետո, երբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ինքնաթիռի դեմ ահաբեկչական սպառնալիք է գրանցվել Ֆրանսիա և ԱՄՆ կատարած արտասահմանյան այցերի ժամանակ։ Այս մասին հայտնում է Hindustan Times թերթը։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ Մումբայի ոստիկանությունը ահազանգ է ստացել, որում զգուշացվում է, որ ահաբեկիչները կարող են հարձակվել Մոդիի ինքնաթիռի վրա՝ արտասահման մեկնելու ժամանակ։ Ոստիկանությունը հայտնել է, որ իրենց ստացած տեղեկությունը «բնույթով լուրջ» է, այդ մասին հայտնել է այլ գերատեսչություններին և հետաքննություն է սկսել:

Հիշեցնենք, որ Մոդին մեկնել է Ֆրանսիա, որտեղից փետրվարի 10-ին կուղևորվի Միացյալ Նահանգներ: