Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով

Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով

Շանհայում և Չինաստանի մի շարք այլ քաղաքներում ուժեղ անձրևներն ու «Դելֆին» թայֆունը ջրհեղեղներ են առաջացրել, 390,000 մարդ է տարհանվել, հաղորդում է RT-ն։

Մոտ 162 կիլոմետր (ժամում 100 մղոն) արագությամբ Չինաստանի արևելյան ափի ուղղությամբ շարժվող «Դելֆին» թայֆունը, կանխատեսվում է, որ կբերի ուժեղ քամիներ և հորդառատ անձրևներ, որոնք կարող են ջրհեղեղներ և սողանքներ առաջացնել։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Շանհայի Հոնցյաո և Պուդոնգ օդանավակայաններում չեղարկվել է չվերթների 60%-ը կամ ավելի քան 1300 չվերթներ։

Իշխանությունները նաև հայտնել են, որ Շանհայի «վտանգավոր գոտիներից» մոտ 30,000 մարդ է տարհանվել։

Աղբյուր՝ 24News.am