Ինտեր Մայամին առանց Մեսսիի պարտվեց․ Դե Պաուլը գոլը նվիրեց արգենտինացուն

Ինտեր Մայամին առանց Մեսսիի պարտվեց․ Դե Պաուլը գոլը նվիրեց արգենտինացուն

Լիգաների գավաթի խմբային փուլի երկրորդ տուրում ամերիկյան «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ ընդունել էր մեքսիկական «Մոնտերեյին» և ցավալի պարտություն կրել 1:2 հաշվով։

Մայամիի «Nu Stadium» մարզադաշտում կայացած հանդիպումն անցավ առանց տանտերերի ավագ Լիոնել Մեսսիի։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արգենտինացի աստղը բաց թողեց խաղը ընտանեկան ողբերգության՝ հոր՝ 68-ամյա Խորխե Մեսսիի մահվան պատճառով:

Գիլյերմո Օյոսի գլխավորած թիմը վստահ սկսեց հանդիպումը, և 32-րդ րոպեին Ռոդրիգո Դե Պաուլն առաջ մղեց մայամիցիներին: Գոլն առանձնացավ չափազանց հուզիչ դրվագով. Արգենտինայի հավաքականում 2022թ. աշխարհի չեմպիոն և 2026թ. փոխչեմպիոն դարձած Դե Պաուլը խփած գնդակը նվիրեց իր ավագ ընկերոջը։ Տոնելով գոլը՝ կիսապաշտպանը հանեց մարզաշապիկը, որի տակ կար ևս մեկը՝ Մեսսիի ազգանունով, և շրջվելով դեպի տրիբունաները՝ մի քանի անգամ մատնացույց անելով այն։

Սակայն «Ինտեր Մայամիին» չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: Երկրորդ խաղակեսի հենց սկզբում՝ 47-րդ րոպեին, Ուգո Կեյպերսը վերականգնեց հավասարությունը, իսկ հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին (90+7′) Դիեգո Ռոսին խփեց հյուրերի հաղթական գնդակը։

Նշենք, որ երկու տուրերից հետո և՛ «Ինտեր Մայամին», և՛ «Մոնտերեյն» ունեն 3-ական միավոր: Երրորդ տուրում ամերիկյան ակումբը կմրցի մեքսիկական «Լեոնի» հետ, իսկ «Մոնտերեյը» կհանդիպի «Նեշվիլին»:

Աղբյուր՝ 24News.am