Մի քանի երկրներ աշխատում են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ․ Արաղչի

Մի քանի երկրներ աշխատում են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ մի քանի երկրներ շարունակում են աշխատել Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ։

«Որոշ երկրներ դեռևս փորձում են հնարավորություն ստեղծել բանակցությունների վերսկսման համար», – ասել է Արաղչին, որի հայտարարության մի մասը հրապարակվել է իրանական Press TV հեռուստաալիքի կողմից։

Նախարարը ընդգծել է, որ բանակցությունները չեն կարող վերսկսվել, քանի դեռ Միացյալ Նահանգները չի դադարեցրել Պակիստանում ավելի վաղ ստորագրված հրադադարի համաձայնագրի խախտումը և չի փոխհատուցել այդ խախտումների հետևանքով պատճառված վնասը։

Աղբյուր՝ 24News.am