3 տարում Տավուշում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով, ուսուցչի օգնականներինը՝ 57-ով․ Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «3 տարում Տավուշում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով, ուսուցչի օգնականներինը՝ 57-ով։
3 տարի առաջ՝ 2023թվականի փետրվարի 2-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների և ուսուցչի օգնականների թվի վերաբերյալ; Տավուշի մարզպետարանից հայտնել էին, որ մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում են 1830 ուսուցիչ և 218 ուսուցչի օգնական:
2025-2026 ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում էին 1582 ուսուցիչ և 161 ուսուցչի օգնական։ Անցած 3 տարում մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների թվաքանակը նվազել է 248-ով, ուսուցչի օգնականներինը՝ 57-ով»:
Աղբյուր՝ 24News.am
