Նիկոլի սուրն իր դեմ է դուրս գալու, իշխանությունը կորցնելու է, օծյալի դեմ է դուրս եկել

Կաթողիկոսի գործով դատավորը մարտի դաշտից ճողոպրեց, վախեցավ անօրինական սուր ճոճել Վեհափառ Հայրապետի դեմ, թեև կարող էր գործընթացը սկսել, գործը փակել: 24TV «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
«Փաշինյանը կրակի հետ է խաղում, սուրը իր դեմ է դուրս գալու, սերունդներով անեծքի տակ են մտնելու: Այս ամենն իր համար իշխանության կորուստ է արժենալու, Տիրոջ օծյակի դեմ դուրս գալ չի կարելի»,- մեկնաբանեց Նահապետյանը:
Խոսելով Փաշինյանի ԵԱՏՄ միջկառավարական նիստին մասնակցելու և այնտեղ արված իր հայըարարություններից, բանախոսը նկատեց, որ այցն արդյունք չի տվել, հարաբերությունների լարվածությունը ՌԴ-ի դեմ շարունակվում է, սպասում են ՀՀ-ի որոշմանը:
«Վտանգը թակում է դուռը, Ռուսաստանը եթե ինքնակամ հեռանա, ո՞վ է խանգարելու Թուրքիային ու Ադրբեջանին ՀՀ մտնել: Ումից ենք աչյոտ ուզելու, ո՞վ է պաշտպանելու մեզ, ՔՊ-ն է գնալո՞ւ սահման հերոսաբար պայքարի»,-ընդգծեց նա:
Աղբյուր՝ 24News.am
