Հացին կակա ենք ասելու, պարալիզացվելու է գյուղատնտեսությունը, այս ամենի պոչը Բաքվում, Անկարայում է

Գյուղատնտեսությունը պարալիզացվել է, հարյուր հազարավոր մարդիկ վնասներ են կրել, զգուշացնում էինք, որ արկածախնդիր քաղաքականությունը լավ տեղ չի տանելու: 24TV «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը:
«Հացին կակա ենք ասելու, այս ամենի պոչը տանում է Բաքու և Անկարա: ԵԱՏՄ-ից Փաշինյանին տուն ուղարկեցին, նրա սարքած եվրատուսովկեն չի ներվում:
Պուտինն իր ընկերը չէ, որ կարողանա համոզել, ինչպես քարոզարշավի ժամանակ ասում էր, թե կգնա, հետը կխոսի, կհասկանան, սատանի մայլեն քյանդրբազությունը չանցավ»,- մեկնաբանեց Աբովյանը:
Աղբյուր՝ 24News.am
