Բուլղարիայում գազի կոմպրեսորային կայանից մեկ կիլոմետր հեռավորության վրա դրոն է պայթել

Բուլղարիայում գազի կոմպրեսորային կայանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա անօդաչու թռչող սարք է պայթել։ Երկրի վարչապետ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ անօդաչուն տարածք է մտել Ռումինիայի կողմից, հայտնում է РИА Новости-ն։
Քաղաքական գործիչը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել անդրսահմանային գազատարի բուլղարական կոմպրեսորային կայանի հարևանությամբ։ Զոհեր և ավերածություններ չեն արձանագրվել։ Տարածքը շրջափակվել է ոստիկանության և երկրի պաշտպանության նախարարության ուժերի կողմից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուլղարիայի Սև ծովի հյուսիսային ափին ականանետային ականով դրոն է ընկել։ 82 մմ տրամաչափի ականը հայտնաբերվել էր Տյուլենովո գյուղի շրջանում՝ ափին։
Ընկած անօդաչուի մասին ոստիկանությանը հայտնել էին տեղի բնակիչները, ինչից հետո դեպքի վայրն արգելափակվել էր։ Մոտակա հյուրանոցի հյուրերը տարհանվել էին։
Աղբյուր՝ 24News.am
