Bloomberg․ Պենտագոնը կգնի սերիական արտադրության լազերային հակադրոնային համակարգեր

Bloomberg․ Պենտագոնը կգնի սերիական արտադրության լազերային հակադրոնային համակարգեր

ԱՄՆ բանակը նախատեսում է առնվազն 400 միլիոն դոլար ծախսել AeroVironment ընկերության Locust լազերային հակադրոնային համակարգերի ձեռքբերման համար՝ գնելով այդպիսի տասնյակ համալիրներ։

Սա կլինի Պենտագոնի առաջին արտադրական պայմանագիրը ուղղորդված էներգիայի կիրառմամբ անօդաչուների դեմ պայքարի համակարգի համար, որը դուրս կգա նախատիպի փուլից և կանցնի սերիական արտադրության։

Աղբյուր՝ 24News.am