Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա

Դատավորի կողմից ճիշտ քայլ էր ինքնաբացարկ հայտնելը, նա չցանկացավ հանցագործության մաս լինել, մտնել իշխանության կեղտոտ արարքների մեջ և Կաթողիկոսին դատել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային – քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։
«Հեշտ չէ Կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ պատժի կարող են ենթարկվել։ Եկեղեցու դեմ ամբողջ գործընթացի հետևում կանգնած են արտաքին շահագրգիռ ուժերը, հրահանգ են տվել Փաշինյանին, նա էլ գլուխը կախ կատարում է։ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյունն է, նման գործողությունները թուլացում են հայ ժողովրդի դիմադրողականությունը»,- մեկնաբանեց Սողոմոնյանը։
Խոսելով Փաշինյանի կողմից Ղրղզստանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ արված հայտարարություններից, բանախոսը ընդգծեց, որ իշխանության հետագա խոսույթից պարզ կդառնա՝ համաձայնության եկել են, թե՝ ոչ, և արդյո՞ք կուլիսային պայմանավորվածություններ եղել են։
Ըստ նրա, նկատելի էր Փաշինյանի կողմից հետ քայլ անելը և ամեն գնով երես փրկելը։
Աղբյուր՝ 24News.am
