Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը ՌԴ-ին կոչ են արել իր զորքերը հանել Վրաստանից

«Մենք կրկին դատապարտում ենք ռուսական ռազմական ուժերի ներկայությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված շրջաններում», — ասված է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։
Արտգործնախարարությունները շեշտել են, որ օգոստոսի 7-ը ևս մեկ անգամ հիշեցնում է ռուսական իմպերիալիզմի ծանր հետևանքների մասին։
Նրանք կոչ են արել Ռուսաստանին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները և լիովին իրականացնել 2008 թվականի օգոստոսի 12-ին և սեպտեմբերի 8-ին ստանձնած պարտավորությունները։
«Օգոստոսի 7-ն այն օրն է, երբ մենք հիշում ենք ռուսական իմպերիալիզմի սարսափելի հետևանքները: 2008 թվականի այս օրը Ռուսաստանի Դաշնությունը ռազմական գործողություններ սկսեց Վրաստանի դեմ՝ նոր հարված հասցնելով նրա տարածքային ամբողջականությանը Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների օկուպացման միջոցով»,- ասված է եվրոպական չորս երկրների արտաքին գործերի նախարարությունների համատեղ կոչում։
Աղբյուր՝ 24News.am
