Մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը

Ամիօ բանկը տեղեկացնում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող լայնածավալ գույքային համալիրի հրապարակային աճուրդի մասին։ Սա բացառիկ հնարավորություն է ձեռքբերելու արդյունաբերական նշանակության անշարժ և շարժական գույքի միասնական լոտ, որը ներառում է 44 առանձին կետեր։
Ամսաթիվ և ժամ՝ 2026թ. սեպտեմբերի 02-ին, ժամը 16:00
Վայրը՝ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ
Մեկնարկային գինը՝ 11 101 578 188,85 ՀՀ դրամ
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մինչև 2026թ. օգոստոսի 26-ը, ժամը 18:00-ն:
Աճուրդն անցկացվում է հրապարակային սակարկությունների դասական ձևաչափով․ հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։
Լրացուցիչ տեղեկություններին ուաճուրդի կազմակերպման պայմաններին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև azdarar.am-ի հրապարակային ծանուցումների բաժնում:
Միացե´ք աճուրդին և օգտագործե´ք այս ներդրումային հնարավորությունը:
[email protected]| 010 59 20 20 | amiobank.am։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Աղբյուր՝ 24News.am
