Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա». «Հրապարակ»

Մեզ հասած տեղեկություններով, աշնանը, հնարավոր է՝ սեպտեմբերին, համագումար կհրավիրեն, որտեղ ՀԱՕԿ-ի կազմում ընդգրկված սպորտային ֆեդերացիաների ղեկավարները կընտրեն նոր ՀԱՕԿ ղեկավար, ու չի բացառվում, որ դա ՔՊ առանցքային դեմքերից մեկը լինի կամ հենց այս պաշտոնի վրա վաղուց աչք դրած Արայիկ Հարությունյանը:
Տարատեսակ ճնշումներով ՔՊ-ի համար դժվար չի լինի ստանալ այս կամ այն ֆեդերացիայի նախագահի համաձայնությունը՝ Ծառուկյանին գահընկեց անելու եւ ցանկալի նախագահ կարգելու հետ կապված: Դե իսկ Ռոստոմյանն էլ, թերեւս, ինքնակամ կհրաժարվի կամ ուղղակի չի մասնակցի այդ պրոցեսին: Առանձնապես բարդ խնդիր չի լինի նաեւ ՀԱՕԿ նախագահի փոփոխությունից հետո ՀԱՕԿ ղեկավար կազմի եւ գործկոմի փոփոխություն անելը: Իսկ այս ներքին պրոցեսներին Միջազգային օլիմպիական կոմիտեն դժվար թե փորձի որեւէ կերպ մասնակցություն ունենալ դա կհամարեն Հայաստանի ներքին խնդիրը, եւ Ծառուկյանի ու սպորտի շահերը պաշտպանողներ էլ չեն գտնվի, որովհետեւ մարդիկ արդեն հաշտվել են այն ապօրինի հաշվեհարդարի հետ, որն իրականացնում է Փաշինյանը ԲՀԿ-ի եւ, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ոտնահարելով միջազգային բոլոր նորմերն ու օրենքները եւ որեւէ արձագանքի դրսից չարժանանալով:
Աղբյուր՝ 24News.am
