Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է մեղադրական վերդիկտ։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրիք 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ինչի համար պատիժ կարող է նշանակվել մինչև 2-5 տարի ժամկետով ազատազրկում: Ղազարյանին մեղադրում են ՍԴ դատավորներին քննադատելու համար, մինչդեռ, Ղազարյանի քննադատությանը նախորդել էր ՍԴ-ի կողմից հայտնի որոշումը, որով անդրադարձ էր կատարվել «Անկախության հռչակագրին»՝ «զավակին խժռող ծնողի» վերաբերյալ հայտնի ձևակերպմամբ։ Ընդ որում, քննադատությունից վիրավորվել և հաղորդում են ներկայացրել ոչ թե ՍԴ դատավորները, այլ՝ ՍԴ աշխատակազմի արդեն նախկին ղեկավարը, այս գործով տուժողներ չան։ Ղազարյանն ինքը ցուցմունքով արձանագրել է, որ իր հայտարարությունները վերլուծության արդյունքում ձևավորված գնահատողական դատողություններ են։
Վերդկտի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ զարմացած են առաջին հերթին, քանի որ եկել էին միջնորություն քննարկելու, բայց դատարանը միանգամից հայտարարեց վերդիկտը, ինչի հետ համաձայն չեն, բողոքարկելու են։
Աղբյուր՝ Hayastan.news
