Գերմանիայում տարեսկզբից շոգի հետևանքով մահացածների թիվը հասել է մոտ 12 հազարի

Գերմանիայում տարեսկզբից շոգի հետևանքով մահացածների թիվը հասել է մոտ 12 հազարի

Գերմանիայում 2026 թվականի ամռան ընթացքում շոգ եղանակի հետևանքով մահացածների թիվը կարող է հասած լինել մինչև 11900-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI), որը գործում է Առողջապահության նախարարության ենթակայության ներքո։

Ամենից շատ մահեր բաժին են ընկել 75 տարեկանից բարձր տարիքային խմբին (8900 մարդ)։

RKI-ի գնահատումերը հիմնվում են Վիճակագրության դաշնային գերատեսչության և Գերմանիայի օդերևութաբանական ծառայության տվյալների վրա։ Հունիսի 22-28-ը Գերմանիայում օրական միջին ջերմաստիճանը կազմել է 26,4 աստիճան, ըստ որում ցերեկը   ջերմաչափի սյունը տեղ-տեղ գերազանցել է 40 աստիճանը։

Աղբյուր՝ 24News.am