8 տարվա պատգամավորի համար 52 մլն դրամ կանխիկ ունենալը մեծ գումար չէ. Ռուստամ Բաքոյան

Ութ տարի պատգամավոր եմ, զարմանալի չէ, որ 52 մլն դրամ կանխիկ գումար եմ հայտարարագրել, նաև ընտանիքիցս ամեն տարի մասնաբաժին եմ ստանում: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն՝ անդրադառնալով 2025 թվականի իր ներկայացրած հայտարարագրին:
Դիտարկմանը, թե Վեդիում համատեղ սեփականության իրավունքով բնակելի տուն և Երևանում միանձնյա սեփականության իրավունքով բնակարան եք հայտարարագրել, պատգամավորը պատասխանեց, որ Վեդիի տանն է ծնվել, իսկ Երևանի բնակարանը ձեռք է բերել հիփոթեքով, որը ունի 55 ք/մ տարածք:
«Ութ տարվա համար 52 մլն դրամ կանխիկ հայտարարագրելը մեծ գումար չէ, երեք գազի զապռավկա, 2 ռեստորան, օվշորներում գումար չունեմ, պատգամավորական աշխատանքից բացի, այլ գործունեությամբ չեմ զբաղվում»,- մեկնաբանեց Բաքոյանը:
Աղբյուր՝ 24News.am
