Անգամ Սիրուշոյի խանութներ են ավտոմատներով, համազգեստներով մտել, աչք են վախեցնում

«Մենք այն ինչ ունենք, ունենք օրինական ճանապարհով, խնդիր լիներ՝ կարող էինք հանգիստ վաճառել ունեցվածքը, թողնել գնալ, եթե գերնպատակը լիներ ինչ-որ ունեցվածք պահել»։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Ընտրություններից հետո հարկայինը զինվա մտել է ամեն տեղ։ Անգամ Սիրուշոյի խանութներ են ավտոմատներով, համազգեստներով մտել, աչք են վախեցնում», – նշել է նա՝ ընդգծելով՝ ոչ մի խախտում չի բացահայտվել։
Աղբյուր՝ 24News.am
