Հարիֆի անվան տակ իր սև գործն է անում Փաշինյանը, 8 տարի է տանջվում է, որ պետությունը քանդի

Հարիֆի անվան տակ իր սև գործն է անում Փաշինյանը, 8 տարի է տանջվում է, որ պետությունը քանդի

Կապիտալի պետականացման համար ՀՀ-ն պետք է ունենար ազգայնացման մասին օրենք, որտեղ նշված կլիներ ուղղությունները և նպատակները։ 24TV «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Հայաստանի գլխին Դամոկլյան սուր է կախվում, Փաշինյանի կողմից իրականացվող ունեզրկումները վնասելու են տնտեսությանը, Հայաստան ներդրումները դադարելու են, և տեղի ունենա կապիտալի փախուստ։ Նայելով, թե ովքեր են ղեկավարներ նշանակվում խլված բիզնեսներում, հասկանալի է, որ այդ հիմնարկների սնանկացման սերմերը ցանված են։ Փաշինյանը հարիֆի անվան տակ իր սև գործն է անում՝ քանդում տնտեսությունը, ութ տարի է տանջվում է, որ պետությունը քանդի, տանի լուծարման»,- մեկնաբանեց Սարգսյանը։

Աղբյուր՝ 24News.am