Թիմից մի քանիսին Փաշինյանը «վերացնելու» է, բիզնեսներին կպնի, էքսցենտրիկ քայլեր է անելու, որ քննարկվի

Թիմից մի քանիսին Փաշինյանը «վերացնելու» է, բիզնեսներին կպնի, էքսցենտրիկ քայլեր է անելու, որ քննարկվի

Հարուստների ձեռքից բիզնեսները խլելով Փաշինյանը հարստացնում է յուրայիններին, կիսասոված պեռաշկի ուտողներին միլիարդատեր է դարձնում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը։

«Փաշինյանի թաթիկները համբուրած բիզնեսմեններին չեն ստուգում, իսկ ընդդիմադիրներին տփելով, պոլերին փռելով ունեզրկում են։ Այս ամենը վնասում է ՀՀ-ի հեղինակությանը, որևէ մեկը չի ցանկանա այստեղ ներդրում անել, բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, ովքեր ռազմավարական հետաքրքրություններ ունեն»,- մեկնաբանեց Կարապետյանցը։

Բանախոսի համոզմամբ՝ Փաշինյանը չի խնայելու նաև իր թիմակիցներին, մի քանիսին «վերացնելու» է, Հովիկ Աղազարյան անի, կպնի բիզնեսներին, գնալու է էքսցենտրիկ քայլերի՝ իշխանության մնալու համար։

Աղբյուր՝ 24News.am