Թուրքիայի բանակում 1-ին անգամ կարող է լինել կին կոնտր-ադմիրալ

Թուրքիայի նախագահական նստավայրում մեկնարկել է երկրի «Բարձրագույն զինվորական խորհրդի» նիստը, որտեղ քննարկվում է 332 գեներալի և ծովակալի ծառայողական առաջխաղացման հարցը։ Օրակարգի ամենաուշագրավ մասը կին ծովակալ Գյոքչեն Ֆըրաթի հնարավոր առաջխաղացումն է։ Նա հավակնում է կոնտր-ադմիրալի կոչմանը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Եթե Ֆըրաթը ստանա այդ կոչումը, նա կդառնա Թուրքիայի պատմության մեջ առաջին կինը, ով հասել է նման բարձր զինվորական կոչման։
Հատկանշական է, որ Գյոքչեն Ֆըրաթն արդեն իսկ բազմաթիվ «առաջինների» հեղինակ է. նա եղել է Թուրքիայի առաջին կին նավապետը ռազմածովային ուժերում, իսկ 2023-ին դարձել էր Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին կին ծովակալը։
Աղբյուր՝ 24News.am
