Սևաստոպոլում զինվորը կրակ է բացել զինակիցների և քաղաքացիական անձանց վրա. 4 մարդ զոհվել է

Սևաստոպոլի մոտակայքում զինծառայողը կրակ է բացել զինակիցների և քաղաքացիական անձանց վրա։
«Վեդոմոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։
Դեպքը տեղի է ունեցել Խմելնիցկի գյուղում։ Չորս մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։
Նահանգապետի խոսքով՝ զինվորը նախ կրակ է բացել իր զինակիցների վրա։ Մեկը սպանվել է, մյուսը՝ վիրավորվել։
Այնուհետև նա ուղղվել է գյուղ, որտեղ կրակել և սպանել է երկու տղամարդու՝ 71 և 59 տարեկան, և 64-ամյա մի կնոջ։
Կասկածյալը ձերբակալվել է։ Զոհերը բժշկական օգնություն են ստանում։
Աղբյուր՝ 24News.am
