Ավետ Կոնջորյանի՝ հայհոյանքներ հնչեցնելու դեպքով խուլիգանության հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնվել

Ավետ Կոնջորյանի՝ հայհոյանքներ հնչեցնելու դեպքով խուլիգանության հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնվել

24News-ին Քննչական կոմիտեից հայտնում են, որ խուլիգանության հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հիշեցնենք, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը` Ավետ Կոնջորյանը սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն:

Դատախազությունից 24News-ին հայտնել էին, որ հաղորդումը ստացել են և ընթացք են տվել օրենքով սահմանված կարգով:

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործով 5 մեղադրյալ կա, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից հոդվածով:

Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը:

Աղբյուր՝ 24News.am