Վեց իսրայելցիներ հարձակվել են Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի վրա

Կիրակի օրը՝ տեղական ժամանակով գիշերը մոտավորապես ժամը 1:00-ին, վեց հրեա կասկածյալներ հարձակվել են Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող Սրբոց Հակոբյանց մայր տաճարի մուտքի վրա։
Ականատեսների փոխանցմամբ՝ խմբի անդամները հերթով թքել են մայր տաճարի մուտքի ուղղությամբ։ Երբ նրանք նկատել են, որ մոտակայքում գտնվող իր բնակարանից մի հայ կին նկարահանում է միջադեպը, ըստ հաղորդումների, սկսել են քարեր նետել նրա բնակարանի պատուհանի ուղղությամբ՝ միաժամանակ բղավելով վիրավորական արտահայտություններ՝ .
Դեպքի վերաբերյալ ահազանգից հետո դեպքի վայր է ժամանել Իսրայելի ոստիկանություն։ Անմիջապես որոնողական գործողություններ են սկսել և հայտնաբերել վեց կասկածյալներին՝ հինգ անչափահասի և մեկ չափահասի։ Բոլոր վեցը ձերբակալվել են՝ մայր տաճարի ուղղությամբ թքելու և հայ կնոջ բնակարանի պատուհանի ուղղությամբ քարեր նետելու կասկածանքով։
Հարցաքննությունից հետո երեք կասկածյալ ներկայացվել է Երուսաղեմի դատարան՝ նրանց կալանքը երկարաձգելու միջնորդությամբ։ Մյուս երեքը ազատ են արձակվել սահմանափակող պայմաններով։ Իսրայելի ոստիկանության պաշտոնական տվյալներով՝ երեք կասկածյալի նկատմամբ նաև կիրառվել է 15-օրյա արգելք՝ մուտք գործելու Երուսաղեմի Հին քաղաք։
Աղբյուր՝ Hayastan.news
