Իսրայելական ավիահարվածների հետևանքով Գազայում առնվազն 13 զոհ կա, այդ թվում՝ երեխաներ

Իսրայելական ավիահարվածների հետևանքով Գազայում առնվազն 13 զոհ կա, այդ թվում՝ երեխաներ

Պաղեստինյան իշխանությունների հաղորդմամբ՝ Գազա քաղաքի, Խան Յունիսի և Դեյր էլ Բալահի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, այդ թվում՝ երեխաներ։

Իսրայելական կողմը հայտարարել է, որ հարվածների թիրախում եղել են «ՀԱՄԱՍ»-ի զինյալները։

2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 73 356-ի, վիրավորների թիվը՝ 174 185-ի։

Նշվում է, որ Գազայի փլատակների տակ դեռևս հազարավոր զոհերի մարմիններ են գտնվում, սակայն տեխնիկայի պակասի և շարունակվող իսրայելական հարձակումների պատճառով շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը չեն կարողանում հասնել նրանց։

Աղբյուր՝ 24News.am