«Վրացական ընդդիմությունն ամբողջությամբ փլուզվել է»․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ վրացական ընդդիմությունը «ամբողջությամբ փլուզվել է», և այժմ դրա ներկայացուցիչները հակասություններ ունեն միմյանց միջև։
«Ընդդիմությունն ամբողջությամբ քայքայվել է։ Եթե նախկինում այդ ընդդիմությունը դուր չէր գալիս վրաց ժողովրդին, ապա այժմ նրանք արդեն միմյանց էլ դուր չեն գալիս։ Նրանք միմյանց մեջ տեսան այն, ինչ վրաց ժողովուրդը վաղուց էր տեսնում նրանց մեջ։ Նրանք միմյանց մեջ ճանաչեցին հայրենիք չունեցող մարդկանց, այդ պատճառով այլևս միմյանց չեն ընդունում։ Սա ինչ-որ առումով անհեթեթ իրավիճակ է, բայց իրականում հենց այդպես է», — լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ ընդդիմության ներսում հակամարտության պատճառը նրա ներկայացուցիչների պայքարն է՝ «իրենց հովանավորների առաջ սեփական դիրքերը պահպանելու համար»։
«Այս մարդիկ պայքարում են իրենց հովանավորների առաջ սեփական դիրքերի համար։ Ի վերջո, հենց դա է նրանց միջև առճակատման գլխավոր պատճառը», — ասել է Կոբախիձեն։
Աղբյուր՝ 24News.am
