Հունաստանում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ երկու ուղղաթիռ է բախվել

Հունաստանում անտառային հրդեհների մարման աշխատանքների ընթացքում երկու ուղղաթիռ է բախվել։
Դեպքի հետևանքով ուղղաթիռներից մեկը ընկել է ձորակը։ Օդանավում գտնվող անձնակազմի երկու անդամների մասին այս պահին տեղեկություններ չկան։
Երկրորդ ուղղաթիռը կատարել է վթարային վայրէջք։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկու օդաչուներն էլ ողջ են մնացել։
Աղբյուր՝ 24News.am
