Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության 3000 աշխատակից

Իսպանական Սեուտա ինքնավար քաղաք է ուղարկվել անվտանգության ոլորտի շուրջ 3000 աշխատակից՝ միգրանտների զանգվածային հոսքից հետո կարգուկանոնը պահպանելու նպատակով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքում կենտրոնական կառավարության ներկայացուցիչ Միգել Անխել Պերեսը։
«Աշխատակիցները Սեուտայում կմնան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – նշել է նա և հավելել, որ այդ ընդհանուր թվի մեջ պետք է ներառել նաև տեղական ոստիկանության աշխատակիցներին։
Աղբյուր՝ 24News.am
