ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ․ համագործակցություն տեխնիկական կարգավորման ոլորտում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և ԱՍԵԱՆ-ի քարտուղարության մասնակցությամբ անցկացվել է սեմինար՝ նվիրված ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ երկրներում տեխնիկական կարգավորման համակարգերին։
ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրեն Սերիկ Կուսաինովը նշել է, որ համատեղ սեմինարները նպաստում են մոտեցումների ներդաշնակեցմանը և արտասահմանյան գործընկերներին հնարավորություն են տալիս ծանոթանալ եվրասիական «հնգյակի» երկրներում արտադրանքի նկատմամբ սահմանված պահանջների կիրառման գործնական փորձին։
Սեմինարի ընթացքում քննարկվել են նաև ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ շրջանակներում սննդամթերքի անվտանգության պահանջները։
Կողմերը անդրադարձել են միութենական շուկայում ապրանքների շրջանառության թույլտվության, ինչպես նաև ԵԱՏՄ-ում արտադրանքի անվտանգության պահանջների պահպանման վերահսկողության հարցերին։
Միջոցառման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
Աղբյուր՝ 24News.am
