Ուկրաինական հարվածների հետևանքով Բելգորոդի մարզում երեք մարդ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել

Ուկրաինական հարվածների հետևանքով Բելգորոդի մարզում երեք մարդ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել

Ուկրաինական զինված ուժերի հարվածների հետևանքով Ռուսաստանի Բելգորոդի մարզում երեք մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է մարզի օպերատիվ շտաբը։

Հաղորդվում է, որ Գրայվորոնի շրջանի Կազաչյա Լիսիցա գյուղում հրթիռակոծության հետևանքով արկերը հարվածել են գյուղատնտեսական ձեռնարկության տարածքին, ինչի հետևանքով զոհվել են երեք տղամարդ։

Եվս երեք տղամարդ բեկորային բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են Բորիսովի շրջանային հիվանդանոց։

Բացի այդ, Բորիսովի շրջանում FPV տեսակի անօդաչուի հարվածից հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքի տանիքում, իսկ երկրորդ ԱԹՍ-ի հարվածից այրվել է բեռնատարը։ Երկու հրդեհներն էլ մարվել են։

Շեբեկինո քաղաքում անօդաչուի պայթյունի հետևանքով վնասվել են բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի ապակիները։

Ռակիտնոյե–Պրոլետարսկի ավտոճանապարհին ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից վնասվել է բեռնատար, Իլյոկ-Կոշարի գյուղում երկու FPV դրոնի պայթյունից վնասվել է տրակտոր, իսկ Յասնիե Զորի գյուղում՝ մեկ ավտոմեքենա։

Վալույկիի շրջանի Կազինկա գյուղում հարձակման է ենթարկվել առևտրային օբյեկտ, իսկ Կորոչայի շրջանի Պոգորելովկա գյուղի մոտ երկու անօդաչու հարվածել է ավտոկայանատեղիին։

Վոլոկոնովկայի շրջանի Պոգրոմեց գյուղում անօդաչուի հարվածից վնասվել է էլեկտրահաղորդման գիծը, ինչի հետևանքով բնակիչները ժամանակավորապես մնացել են առանց էլեկտրամատակարարման։

Աղբյուր՝ 24News.am