Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել

Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել

Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է հումանիտար ականազերծման աշխատանքներին մասնակցող մասնավոր ընկերության ադրբեջանցի աշխատակից։։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի Ականազերծման գործակալությունից։

Գործակալության տվյալներով՝ օգոստոսի 2-ին ծառայողական պարտականությունները կատարելիս 1985 թվականին ծնված Ահադ Ահադովը պայթել է հակահետևակային ականի վրա։

Միջադեպի հետևանքով նա ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Նրա վիճակը գնահատվում է բավարար։

Աղբյուր՝ 24News.am