Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ

Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ քաղաքացիները սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով դիմել են օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը։

10 հիվանդի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, որից հետո նրանք դուրս են գրվել՝ առողջական վիճակի բարելավմամբ։ 4 երեխա հոսպիտալացվել է բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք, ստացել համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել։

Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի, շրջակա միջավայրի, ռեստորանի սպասարկող անձնակազմի և խոհանոցի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։

Աղբյուր՝ 24News.am