ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 1158 ուկրաինական ԱԹՍ-ի ոչնչացման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 1158 ուկրաինական ԱԹՍ-ի ոչնչացման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ մեկ օրվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են 1158 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Բացի այդ, ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ խոցվել են նաև վեց ավիառումբ և HIMARS համազարկային հրթիռային համակարգի մեկ արկ։

Հաղորդվում է նաև, որ ռուսական բանակը հարվածել է Օդեսայի նավահանգստին, որն օգտագործվում էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից։

Նիկոլաևի նավահանգստում հարված է հասցվել նաև ծովային քարշակ-նավին, որը նախատեսված էր ծովային դրոնների տեղափոխման համար։ Սև ծովում հարձակման է ենթարկվել ռազմական տեխնիկա տեղափոխող բեռնանավ։

Աղբյուր՝ 24News.am