ՔՊ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

ՔՊ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը.
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժ, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածով, Հանրապետության նախագահին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ Սահմանադրությամբ նախատեսված վարչապետի նշանակման ընթացակարգն ապահովելու նպատակով»,- ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ 24News.am
