Հայտնի է, թե ովքեր են ղեկավարելու ԱԺ խմբակցությունները

ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկից առաջ խորհրդարան անցած քաղաքական ուժերը խմբակցությունների նիստեր են անցկացրել և ընտրել ղեկավար կազմը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արուսյակ Մանավազյանը, քարտուղար՝ Վոլոդյա Հակոբյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, իսկ քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։
Մեկնարկել է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանը: 9-րդ գումարման Ազգային ժողովը ունենալու է 105 պատգամավոր, որից «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 64, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12։
Աղբյուր՝ 24News.am
