Մոսկվայի ռեստորաններից մեկում միջոցառման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել
Մոսկվայում՝ Կուդրինսկայա հրապարակում գտնվող բարձրահարկ շենքի մոտ, պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են «Ostorozhno, Novosti», «Mash» տելեգրամյան ալիքները։
Ըստ «Baza»-ի՝ պայթյունը տեղի է ունեցել «Balzi Rossi» ռեստորանի հյուրերի համար նախատեսված հատվածում, որտեղ փակ միջոցառում էր ընթանում։
Ալիքը հայտնում է առնվազն երեք զոհի և 20-ից ավելի վիրավորի մասին։ «Mash»-ը հաղորդում է, որ մեկ անձ գտնվում է կլինիկական մահվան վիճակում։ Ռեստորանում հրդեհ է բռնկվել․ դրան շնորհվել է բարդության «3-րդ աստիճան»։
Աղբյուր՝ 24News.am
