ԵՄ ավելի քան 20 երկրների առաջնորդ պահանջել է ուժեղացնել միության արտաքին սահմանների պաշտպանությունը
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն X սոցիալական ցանցում հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է «արագ և միասնական եվրոպական արձագանք»։
«Ֆինլանդիան ԵՄ այն 22 երկրների թվում է, որոնք ստորագրել են նամակը և մենք պահանջում ենք Միության արտաքին սահմանների արդյունավետ պաշտպանություն, ապօրինի միգրացիայի կանխում և աջակցություն Իսպանիային։ Մենք կոչ ենք անում ներքին գործերի նախարարներին հրատապ կարգով քննարկել այս հարցը», — գրել է Օրպոն։
Հայտարարությանը հաջորդել է Սեուտայում տեղի ունեցած մասշտաբային ճգնաժամը․ Հյուսիսային Աֆրիկայի ափամերձ իսպանական այս անկլավում հուլիսի վերջին Մարոկկոյից տասնյակ հազարավոր միգրանտներ են թափանցել։ Իսպանիայի իշխանությունների տվյալներով՝ սահմանը հատելու փորձերի ընթացքում տասնյակ մարդիկ են զոհվել։
Աղբյուր՝ 24News.am
