Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 4 մարդ
Գազայի հատվածի կենտրոնական և հյուսիսային շրջաններին օգոստոսի 1-ի գիշերը և առավոտյան հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնում են տեղի առողջապահական մարմինները։
Իսրայելի բանակը հայտնել է, որ թիրախավորված անձինք ՀԱՄԱՍ-ի զինյալներ էին՝ այլ մանրամասներ չներկայացնելով։
Դեյր ալ Բալահում մեկ այլ հարվածից ոչնչացվել է «Ալ Աքսայի նահատակների» հիվանդանոցին պատկանող դեղորայքի երկու պահեստ։ Եվս երկու պահեստ և հիվանդանոցի ամբուլատոր բաժանմունքը վնասվել են։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ պահեստներում եղել են դիալիզի ենթարկվող հիվանդների բուժման և վիրակապման համար անհրաժեշտ պարագաներ։
Աղբյուր՝ 24News.am
