Փաշինյանի դիրքերը թույլ են, տուն կուղարկենք իրեն, եթե փողոցային պայքարի հետ համադրվի

Փաշինյանի դիրքերը թույլ են, նա չի կարողանալու Սահմանադրություն փոխել, այս ուղղությամբ աշխատանք պետք է տանել: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Պատգամավորի համոզմամբ, միայն խորհրդարանով իշխանափոխոթյան հասնելու զրո հավանականություն կա, պետք է արտախորհրդարանական պայքարը համադրել փսղոցի հետ:

«Իշխանության հեղինակությունը գնալով ընկնում է, միասնական պայքարով կարող ենք Փաշինյանին տուն ուղարկել:
Խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնում է 500 հազար ընտրողի ձայն, թեժ է լինելու, բայց միայն խորհրդարանական աշխատանքը բավարար չէ»,-մեկնաբանեց պատգամավորը:

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր՝ 24News.am