Անդրադարձ է կատարվել հավատքի, քրիստոնեական արժեքների նկատմամբ ՀՀ հանձնառության կարևորությանը

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հյուպատոսությունում հյուրընկալել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանին և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը։

Աղբյուր՝ 24News.am