Երբ զինակոչիկներին Շիրակից Ղարաբաղ էին տանում, ծնողները սգի մեջ էին հայտնվում. Սարիկ Մինասյան
Ես պարտվել եմ ոչ թե Վարդան Ղուկասյանին, այլ 4 ուժերին, գրեթե 2 անգամ ավելի շատ ձայն եմ ստացել Վարդան Ղուկասյանից: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գյումրու ՔՊ-ական ավագանու անդամ Սարիկ Մինասյանը, որը ընտրություններին գլխավորում էր ՔՊ ցուցակը:
«Գյումրեցիներին ներկայացրին, որ իրենք առանձին ուժեր են, հետո որոշեցին, որ իրենց ձայնը պետք է տան ընդդիմությունից առավելագույն ձայն ստացած թեկնածուին»,- ասաց Սարիկ Մինասյանը:
Նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին շնորհավորելու առնչությամբ Մինասյանն ասաց, որ դեռ չի տեսել, իսկ քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ իր ասելիքը դեռ կասի:
Մանրամասները` 24News-ի տեսանյութում:
Մերի Մանուկյան
Աղբյուր՝ 24News.am
