Մասնագիտական որակներ պետք չի, կարևորը լավ «ծանոթ» ունենաս

0
IMG_3236

«Իշխանություն» լրատվականին առողջապահական ոլորտից դժգոհություններ են հայտնում Առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանի վերաբերյալ:

«Տաշիր» ընկերություններից մեկում տնօրեն աշխատած փոխնախարարն, ասում են, իր դիրքն օգտագործելով, ամեն կերպ, փորձում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի» տնօրեն Արմինե Բադեյանին տեղափոխել Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնին։

Ըստ աղբյուրների, այստեղ գործ ունենք ոչ թե պրոֆեսիոնալ ընտրության, այլ շատ ավելի պարզ ու «հայկական» մեխանիզմի հետ՝ անձնական կապերի։ Ասում են՝ Հակոբյանն ու Բադեյանը մտերմիկ հարաբերությունների մեջ են, և հենց դա է պատճառը, որ փոխնախարարը ակտիվորեն առաջ է տանում նրա թեկնածությունը։

Ավելին, նեղ շրջապատում Հակոբյանը, ըստ նույն աղբյուրների, հայտարարել է, որ հարցը «փակված» է և ունի նաև նախարար Անահիտ Ավանեսյանի «դաբրոն»։

Նախարարի և նրա տեղակալների այս վերաբերմունքի պատճառով ոլորտի մասնագետները վիրավորված են:

Նորություն չէ, որ այս իշխանությունների օրոք էլ է գործում խնամի-ծանոթ-բարեկամ «ինստիտուտը»: Սակայն առողջապահության նման կարևոր ոլորտում նշանակումները պետք է արվեն մասնագիտական չափանիշներով, ոչ թե «ով ում մարդն է» սկզբունքով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով