Հերթը Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար»-ինն է․ «Հրապարակ»

image_750x_699f3f21056fb

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի «հատիկ առ հատիկ» հեշթեգի տրամաբանության մեջ գործող գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել դատարան, այս անգամ՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող, Սեւանում գտնվող «Հարսնաքար» համալիրի վերաբերյալ։ Հայրապետյանի եւ նրա ընտանիքի դեմ մեկ այլ հայց էլ կա՝ ենթադրյալ ապօրինի գույքերը բռնագրավելու պահանջով, որն այժմ դատաքննության փուլում է։

Հետաքրքիր է, որ «Հարսնաքարի» դրվագն առանձնացրել են, եւ գույքը խլելու հայցը ներկայացվել է «Հարսնաքար» ՍՊԸ-ի եւ ոչ թե Ռուբեն Հայրապետյանի դեմ։ 2,5 ամիս առաջ, երբ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում հայտարարեց, թե ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ մի իրավաբանական անձի միջեւ 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքվել է 2.8 հա հողամասի վարձակալության պայմանագիր, եւ դատախազությունն առաջարկում է այդ պայմանագիրը լուծել ու հողամասի վրա առկա գույքերն օտարել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին, խոսքը հենց «Հարսնաքարի» տարածքի մասին էր:

Իսկ թե ինչպես են հողի անօրինական օտարման հիմքով թանկարժեք գույքը, բիզնեսը սեփականատիրոջից խլում, դա երեւի միայն Վարդապետյանին է հայտնի»։

Մանրամասները՝ այստեղ: