Ապագայի տեխնոլոգիաներին հավասար հասանելիությունը քաղաքակրթության զարգացման անփոխարինելի պայման է․ Պուտին

1738502054-img-8726-1754059605552-770x-1758542449270-770x-1772033038071-770x_

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով «Ապագայի տեխնոլոգիաների ֆորումում»՝ հայտարարել է, որ ապագայի տեխնոլոգիաներին հավասար հասանելիությունը քաղաքակրթության զարգացման անփոխարինելի պայման է։

Նա նշել է, որ հանձնարարել է կառավարությանը մշակել մինչև 2050 թվականը կենսատնտեսության զարգացման ռազմավարություն։

«Ռուսաստանը կօգտագործի կենսատնտեսության ներուժը՝ ազգի առողջությունը բարելավելու համար։ Կենսատեխնոլոգիան զարգանում է աննախադեպ տեմպերով և կարող է օգնել լուծել կլիմայի փոփոխության և սննդի պակասի խնդիրները։ Ռուսաստանի առաջատար զարգացումները, այդ թվում՝ կենսատնտեսության ոլորտում, տպավորիչ են։ Գիտնականներն ու ինժեներները, իրենց համարձակ որոշումներով, արդեն էապես ձևավորում են նոր իրականություն»,-նշել է նա։