Թուրքիայում F-16 է կործանվել

screenshot-2026-02-25-091936-1771996787940-770x_

Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվել, օդաչուն զոհվել է։ Այս մասին հայտնում է հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցում:

Կործանիչը օդ է բարձրացել Բալըքեսիրի իններորդ գլխավոր ավիաբազայից տեղական ժամանակով ժամը 00:56-ին, որից հետո նրա հետ կապը կորել է։ Ավելի ուշ հայտնաբերվել են օդանավի բեկորները:

Քննություն է անցկացվում ավիավթարի պատճառը պարզելու համար։