Ադրբեջանը 4,500 տոննա դիզվառելիք կուղարկի Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ-ներ

97053637-0-54-576-378-1920x0-80-0-0-8259de52ae88d626363c851f2dea2caa-1772003175875-770x_

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանը 4,500 տոննա դիզվառելիք կուղարկի Հայաստան։

Դիզվառելիքը Հայաստան կուղարկվի փետրվարի 25-ին երկաթուղային ճանապարհով՝ Վրաստանի տարածքով։

2025 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստան էր ներմուծվել ադրբեջանական A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։ Ադրբեջանական բենզինը ներկրած ընկերությունները սկսեցին Հայաստանում Premium տեսակի բենզինը վաճառել 430 դրամով՝ մեկ լիտրի դիմաց. նախկինում մեկ լիտրի գինը 510 դրամ էր։

2026 թվականի հունվարի 7-ին էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը վառելիքի երկրորդ խմբաքանակն է մատակարարում Հայաստան՝ 1000 տոննա A-92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A-95 տեսակի բենզին: