Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի գրասենյակի դրամարկղից հափշտակվել է ավելի քան մոտ 141 հազար դոլար

2025-08-06t153829z-688508029-rc2r1gak4jya-rtrmadp-3-poland-politics-president-copy-1772010396921-770x_

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի գրասենյակի դրամարկղից հափշտակվել է ավելի քան մոտ 141 հազար դոլար, հայտնում է Gazeta Wyborcza-ն, հղում անելով Վարշավայի շրջանային դատախազությանը։

«Արդեն հարցաքննվում են առաջին վկաները, պարզվում է վնասի ստույգ չափը և տուժածների թիվը»,- հրատարակությունը մեջբերում է դատախազ Պյոտր Սկիբայի խոսքերը։

Հրատարակությունը չի բացահայտում հանցագործության մանրամասները՝ վկայակոչելով քննչական գաղտնիքը։ Ըստ պարբերականի տվյալների՝ գործին կարող են առնչություն ունենալ նախագահի աշխատակազմի մի քանի աշխատակիցներ։